Ախտորոշում
ՄՌՏ. ծնկան հոդի ախտորոշում. ultraimaging.am
Մարդու ամենամեծ հոդը ծնկան հոդն է: Երկու սկավառակների՝ մենիսկների, միջոցով ծունկը բաժանված է վերին և ստորին մասերի: Ներսից այն պատված է հոդաճառով և ապահովում է հարթ մակերես, որն անհրաժեշտ է շարժման համար, ինչպես նաև մեղմացնում է (ամորտիզացնում) հարվածները: Ցավեր կարող են առաջանալ վնասվածքների և գերբեռնվածությունների (օրինակ` սպորտային) հետևանքով, ինչպես նաև ջլերի կամ աճառի վնասման պատճառով: Այդ ժամանակ հիվանդները ցավ են զգում, կարկամություն, հոդը կարմրում է, այտուցվում, խանգարվում է ծնկան հոդում ծալումը: Տվյալ ախտանիշները կարող են վկայել արթրիտի, այսինքն, հոդի բորբոքման մասին:
«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ում ՄՌՏ հետազոտություն անցնելու համար հիվանդների դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառը վնասվածքից հետո ի հայտ եկած սաստիկ ցավերն են: Վնասվածքներն առաջանում են ուժեղ հարվածների, ընկնելու կամ ոլորման հետևանքով: Նման դեպքերում մի քանի րոպեում այտուց է առաջանում, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, քանի որ արյունատար անոթներն ու նյարդերը վնասվում են կամ` ճնշվում: Տուժողն սկսում է զգալ ծակծկոցներ, թուլություն, թմրածություն: ՄՌՏ հետազոտությունն անհրաժեշտ է ծնկան վնասումը հայտնաբերելու համար: Վնասվածքների այս խմբին են դասվում ջլերի կամ կապանների գերձգումն ու հոդախախտերը, ծնկոսկրի կոտրվածքը, կապանների պատռվածքները, ոսկրերի կոտրվածքները, աճառային սկավառակների պատռվածքները, ծնկոսկրի կամ ծնկան հոդի տեղաշարժը, հոդախախտը: Կոտրվածքներն առաջանում են ծնկան վրա ընկնելիս կամ ուժեղ գերբեռնվածության հետևանքով: Այն, որպես կանոն, առաջանում է գործողության ընթացքում (վազք, հեծանվավարություն, թռիչք, աստիճաններով բարձրանալ և այլն) ծնկան վրա երկարատև ճնշման հետևանքով: Այսպիսի ուժեղ գերբեռնվածությունների ժամանակ ի հայտ են գալիս բորբոքային երևույթներ: Կարող է զարգանալ ջլերի բորբոքում, կապաններում` ծալքերի առաջացում, ջլերի պատռվածքներ, ֆիբրոզ հյուսվածքի բորբոքում և այլն: Այս ամենը բերում են անհարմարության և ուժեղ ցավերի առաջացման:
Չի կարելի պնդել, որ խանգարումներն առաջանում են միայն վնասվածքների և գերբեռնվածությունների հետևանքով: Դրանք կարող են զարգանալ նաև հիվանդությունների ազդեցությամբ և ուղեկցմամբ: Դրանց թվին են պատկանում օստեոարթրիտը, ծնկափոսային բուշտը (կիստա), շերտազատվող ոսկրաճառաբորբը (օստեոխոնդրիտ), Օսգուտ-Շլատերի հիվանդությունը, վարակները, նյարդի ճնշումը և այլն: Այս բոլոր հիվանդությունները բերում են կարկամության, այտուցների առաջացման, ցավոտության, տհաճ, ցավային զգացողությունների: Նախքան հիվանդությունը բուժումն սկսելն անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ կապակցությամբ հարկ է դիմել մասնագետներին՝ ռադիոլոգներին:
09.03.2016 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ